Operativ.am-ը գրում է․

Ավստրալիական ոստիկանությունը գաղտնի կերպով ղեկավարել է մանկական պոռնկագրությամբ զբաղվող աշխարհի մեծագույն կայքերից մեկը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

2016 թվականի գարնանը ավստրալիական ոսիկանությունը մանկական պոռնկագրական Childs Play կայքի ղեկավար Բենժամին Ֆոլկներին է բացահայտել: Նրան կալանավորել են ԱՄՆ-ում 4-ամյա երեխային բռնաբարելու համար: Հանցանքի համար նա ստացել է ցմահ ազատազրկում:

Այս կալանավորումից հետո ոստիկանությունը իր վրա է վերցրել կայքի ղեկավարումը և գաղտնի շարունակել է վերջինի գործունեությունը այնպես, որ օգտատերերը փոփոխության մասին չտեղեկանան:

Կայքը պարբերաբար թարմացվել է նոր գրառումներով՝ Ֆոլկների անունից: Այս ամենի հետ հանդերձ՝ ավստրալիական ոստիկանությունը չի խախտել ավստրալիական օրենքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել