Operativ.am-ը գրում է․

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը կասեցնում է ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը երկրում ԱՄՆ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն, հղում կատարելով՝ հրապարակված դեսպանատան հայտարարության մեջ։

Մասնավորապես հայտարարության մեջ ասվում է.

«Վերջին իրադարձությունները ԱՄՆ կառավարությանը ստիպել են վերանայել Թուրքիայի կառավարության հանձնառությունը ԱՄՆ առաքելության ու անձնակազմի անվտանգությանը։ Մեր դեսպանատան ու հյուպատոսարանների այցելուների քանակը նվազագույնի հասցնելու համար առայժմ շարունակվում է տվյալ գործընթացը՝ մենք միանգամից կասեցնում ենք բոլոր ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը Թուրքիայում ԱՄՆ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում»

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները կալանավորել են Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակցին՝ քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապերի կասկածանքով։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել