Հզոր ձայն ու ցնցող էներգետիկա. երեկ Մարզահամերգային համալիրում կայացավ ռուսական շոու-բիզնեսի ամենավառ աստղերից մեկի՝ Նարգիզ Զակիրովայի, աննախադեպ՝ «Երկուսով» (Вдвоем) մենահամերգը: BlogNews.am-ը ներկա է եղել թեժ երեկոյին: Ներկայացնում ենք ուշագրավ պահերն ու լուսանկարները:

Երեկոն բացվեց արտիստի հիթային կատարումներից մեկով: Առաջին իսկ րոպեներից դահլիճը կլանվեց Նարգիզի էմոցիոնալ ու զգացմունքային կատարումից: Այնուհետև երգչուհին հայերենով ողջունեց հանդիսատեսին ու  խոստովանեց, որ իր համար մեծ անակնկալ էր, երբ տեղեկացրել են, որ համերգից դեռ օրեր առաջ են բոլոր տոմսերը սպառվել. «Շնորհակալ եմ ձեզ իմ  կողքին լինելու ու ինձ հնարավորություն տալու համար, որ այս բեմում երգեմ: Անչափ հուզված եմ հիմա և ուզում եմ ասել, որ սա ինձ համար հարգանքի մեծ դրսևորում է, երբ բոլորդ այստեղ եք ու ինձ եք փոխանցում ձեր սերը»:

Էպատաժային երգչուհին շուտով առաջարկեց հանդիսատեսին, որ, անկախ նրանից՝ ճանաչում է կողքինին, թե ոչ, ամուր գրկի և համբուրի նրան։ Հանդիսատեսը Նարգիզի խնդրանքն օդում չթողեց, իսկ երգչուհին էլ ավելացրեց.  «Սա պարզապես համերգ չի լինելու, այլ՝ ջերմ, մտերմիկ ու իսկական հայկական երեկույթ։ Ես գրեթե հարյուր տոկոսով համոզված եմ, որ այդպես էլ լինելու է, որովհետև հայերը ջերմ ու հյուրընկալ ժողովուրդ են»:

LostFile_Tiff_2175040
LostFile_Tiff_2405504
LostFile_Tiff_2450944
LostFile_Tiff_2821760
LostFile_Tiff_2870208
LostFile_Tiff_2923328
LostFile_Tiff_3072896
LostFile_Tiff_3174016
LostFile_Tiff_3406016
LostFile_Tiff_3507200
LostFile_Tiff_3597568
LostFile_Tiff_3989824
LostFile_Tiff_4120192
LostFile_Tiff_4648064
LostFile_Tiff_5146944
LostFile_Tiff_5233280
LostFile_Tiff_5448128
LostFile_Tiff_5616768
LostFile_Tiff_5659520
LostFile_Tiff_5872512
LostFile_Tiff_6009024
LostFile_Tiff_6226944
LostFile_Tiff_6542208
LostFile_Tiff_6909120
LostFile_Tiff_7091840
LostFile_Tiff_7641664
LostFile_Tiff_8100800
LostFile_Tiff_8143680

Եվ իրոք, Նարգիզը խոսքի տերը եղավ, 90 րոպեի ընթացքում դահլիճը մեկ րոպե անգամ չլռեց: Հնչեցին հիթային երգեր, հայտնի երգերի քավր տարբերակներ ու Մաքսիմ Ֆադեևի ստեղծագործությունները։ Անկրկնելի էին նաև բենդի առանձին կատարումները՝ հարվածային գործիքներ, կիթառ… Ի դեպ՝ պետք է նշել, որ ամբողջ ընթացքում երգչուհին բեմում միայնակ երգեց, առանց բեքվոկալի, ինչը մեծ համերգային ծրագրերի  պարագայում հազվագյուտ երևույթ է: Արդարության համար ասենք նաև, որ դրանից առանձնապես նրա երգեցողությունը չտուժեց, հակառակը՝ իր ձայնի շքեղությամբ Նարգիզը ևս մեկ անգամ փայլեց բեմում:

Դաջվածքներ ու ոչ ստանդարտ հագուկապ. փոքրամարմին, վայրի գեղեցկությամբ օժտված երգչուհին դեռ  օդանավակայանից էր ֆուրոր առաջացրել երկրպագուների շրջանում՝ հայտնվելով միանգամայն փակ դեմքով ու ամբողջովին սև հագած: Երեկոյի ընթացքում ևս երգչուհին հիմնականում սև ու սպիտակ գույների մեջ էր: Նա հասցրեց 3 անգամ զգեստափոխվել: Ի դեպ՝ Նարգիզը բեմում բոբիկ էր շրջում:

Արտիստիկ շարժուձև ու պահվածք, որից տպավորվեց ու ցնցվեց հայ հանդիսատեսը: Նարգիզը զգում էր բեմն ու ազատ էր պահում իրեն: Նա օգտագործում էր բեմի տարածքն ամբողջությամբ ու ոչ միայն: Կատարումներից հետո արտիստը երբեմն ծնկի էր իջնում, խոնարհվում, նստում ու անգամ պառկում բեմին: Դահլիճում հանկարծակի ֆուրոր սկսվեց, երբ երգչուհին անսպասելի որոշեց իջնել բեմից ու շրջել հանդիսականների մեջ: Բոլորն անխտիր ուզում էին գրկախառնվել կամ գոնե դիպչել սիրելի արտիստի ձեռքին:

LostFile_Tiff_11203136
LostFile_Tiff_11365568
LostFile_Tiff_11454976
LostFile_Tiff_11883136
LostFile_Tiff_12606656
LostFile_Tiff_13040576
LostFile_Tiff_13281664
LostFile_Tiff_14244800
LostFile_Tiff_14368256
LostFile_Tiff_14573568
LostFile_Tiff_14864128
LostFile_Tiff_15430528
LostFile_Tiff_16259008

Ստացած բազմաթիվ նվերներից երգչուհին տպավորվեց հատկապես մեկով. երկրպագուհիներից մեկը երգչուհու սեփական դիմանկարը նվիրեց. Նարգիզը այն բեմից հպարտությամբ ցուցադրեց:

Կյանքում առաջին անգամ Նարգիզ Զակիրովան Հայաստան ոտք էր դրել, երբ դեռ 4 տարեկան էր. 43 տարի անց կրկին այստեղ է: Այս անգամ հեռանալու է գեղեցիկ, թանկ հիշողություններով, որոնք, նրա խոսքով, ուղեկցելու են իրեն կյանքի մնացած շրջանում:  

Վերջում, որպես երեկոյից լավ հուշ, Նարգիզը բեմից լուսանկարվեց երկրպագուների հետ ու խոստացավ շուտով էլի գալ Հայաստան, այս անգամ արդեն՝ բնակարան գնելու մտադրությամբ: «Ուզբեկական Մադոննան» սիրահարվել է Երևանին:

LostFile_Tiff_18390400
LostFile_Tiff_19766400
LostFile_Tiff_20339904
LostFile_Tiff_21745536
LostFile_Tiff_21935744
LostFile_Tiff_22032064
LostFile_Tiff_22257600
LostFile_Tiff_22636416
LostFile_Tiff_22775872
LostFile_Tiff_22865792
LostFile_Tiff_23266368
LostFile_Tiff_23531392
LostFile_Tiff_23823488
LostFile_Tiff_25034432
LostFile_Tiff_26315840

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները՝ Շուշանիկ Անտոնյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել