Tert.am-ը գրում է․

Լաս Վեգասում տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձած հրաձգի հյուրանոցային համարում գտնված գրության մեջ մարդասպանը կատարել է տեխնիկական հաշվարկներ, որպեսզի կարողանա հնարավորինս շատ մարդ սպանել, այս մասին հայտնի է դարձել Լաս Վեգասի հարձակման գործով հետաքննության ընթացքում:

CBS հեռուստաալիքի եթերում հրաձիգի թողած նոթերից որոշ մանրամասներ են ներկայացրել գործին մասնակից չորս իրավապահներ: Հենց նրանք են առաջինը տեսել մարդասպան Սթեֆեն Փեդոքի մարմինն ու զենքը:

Ոստիկանության հրամանատար Դեյվ Նյութոնը պատմել է, որ հյուրանոցային համարի վրա գրոհի ժամանակ նա նկատել է մարդասպանի թողած գրությանը պատուհանի մոտ գտնվող սեղանիկի վրա:

Փեդդոքը թղթի վրա գրանցել էր իր գտնվելու վայրի բարձրությունն ու հեռավորությունն ու փորձել հաշվարկել, թե որ դիրքից ավելի հարմար կլինի հնարավորինս շատ մարդ սպանել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել