Խոյ

Լսեք Ձեր ընկերեներին և խորհուրդներ տվեք նրանց, ովքեր, Ձեր կարծիքով, դրանց կարիքն ունեն: Ձեր էներգիան  լիովին թույլ է տալիս, որպիսի հասկանաք այլ մարդկանց զգացմունքները. ցանկալի է այդ հնարավորությունը բաց չթողնել:

Ցուլ

Ձեր մոտ կարող է առաջանալ զգացողություն, որ Դուք վերջին շրջանում այնքան առաջ չեք գնացել, որքան կցանկանայիք: Պետք չէ անհանգստանալ դրա համար: Հնարավոր է` իրավիճակն այդքան էլ բարենպաստ չէ, սակայն Դուք կարող եք կազմել ավելի լավ ծրագրեր:

Երկվորյակ

Այսօր կլինեք բավականին անորոշ տրամադրությամբ, չնայած, որ  սպասվում է մեծ քանակությամբ էներգիայի լիցքավորում: Որևէ որոշում ընդունելու անհրաժեշտություն չկա, պարզապես հետևեք իրադարձությունների զարգացմանը և  սպասեք, թե ինչ կբերի իր հետ վաղվա օրը:

Խեցգետին

Այսօր Ձեր տրամադրությանը կհամապատասխանի 70-80-ականների երաժշտությունը: Ի դեպ` Ձեր սիրելիին նույնպես այն դուր կգա: Այդ իսկ պատճառով, ցանկալի է, որ երաժշտությունը Ձեզ ուղեկցի ողջ օրվա ընթացքում` հատկապես երեկոյան, երբ Դուք միասին կլինեք: Այն կնպաստի հարաբերություններում հավասարակշռության և փոխընբռման հաստատմանը:

Առյուծ

Դուք ավելի ուժեղ եք,  քան կարծում եք: Շրջապատող մարդիկ կարող են հայտնաբերել, որ Դուք կարող եք կատարել ցանկացած ծավալի աշխատանք: Փորձեք ստանձնել  նոր գործեր և խնդիրներ ու կտեսնեք, թե դրանք Ձեզ ուր կտանեն:

Կույս

Այսօր Ձեզ անհրաժեշտ է լավ մտածել այն ամենի մասին, ինչ  կատարվում է  Ձեր շուրջը: Հարմար ժամանակ է պարզելու, թե ինչու է փոխվել Ձեր տրամադրությունը: Փորփրելով իքներդ Ձեզ կարող եք ունենալ լավ արդյունքներ, սակայն այդ գործողությունները կարող են մի փոքր անհանգստություն պատճառել Ձեզ:

Կշեռք

Այսօր ինչ էլ որ պատահի` մի տխրեք, նույնիսկ, եթե  որևէ խնդիր լինի սիրելիի հետ հարաբերություներում. կյանքն այդպիսով չի վերջանում և Ձեր հարաբերություները` նույնպես: Պարզապես շուտով  կհաշտվեք և կվայելեք հանգստությունը. չէ որ փոթորիկից հետո երկինքը հանդարտվում է:

Կարիճ

Մերձավորները Ձեր ուշադրության կարիքն ունեն: Այդ իսկ պատճառով` մի կողմ դրեք այն բոլոր պարտականությունները, որոնք կապված չեն բարեկամների և ընկերների հետ: Նրանցից մեկը գտնվում է  հուսահատության եզրին, սակայն բարձրաձայն օգնություն չի խնդրում:

Աղեղնավոր

Օրը  կարող է լինել  շատ բարդ: Նախօրեին ասված չմտածված խոսքերը կարող են Ձեզ վերադառնալ ավելի վատ տեսքով, և  Դուք մի ամբողջ օր ստիպված կլինեք վճարել աննշան սխալների համար:

Այծեղջուր

Այսօր բոլորը Ձեր համար ամեն ինչ կանեն: Դժվար է ասել, թե դա Ձեզ ինչպես կհաջողվի, բայց որ հենց այդպես կլինի` հաստատ: Աշխատեք չչարաշահել: Եղեք ուշադիր սիրելիի խոսքերին: Նրա արտահայտություններից որևէ մեկը կդառնա կարևոր Ձեր հարաբերությունների լավ կամ պակաս ցանկալի ուղղությամբ զարգանալու համար: Նա նույնիսկ չի գիտակցի դրա մասին, սակայն` կգիտակցեք Դուք:

Ջրհոս

Այսօր կունենաք  պայծառ տրամադրություն: Պատրաստեք բոլորին, թե չէ նրանք կմտածեն, որ  խելագարվել եք գերհոգնածության պատճառով: Օգնության  ձեռք մեկնեք  նրան, ով Ձեր կարիքն ունի: Մի սպասեք շնորհակալություն ցուցաբերած աջակցության համար: Ձեր մեծահոգությունն անպայման  կվերադառնա. առաջին հերթին` Դուք Ձեզ կզգաք կարևոր և պետքական, երկրորդ հերթին` սիրելին կհպարտանա Ձեզնով և չի թաքցնի իր հպարտությունը:

Ձուկ

Այսօր Ձեր մոտ ամեն ինչ հիանալի կլինի միայն այն դեպքում, եթե լինեք հանգիստ և հավասարակշռված: Եթե Դուք նյարդայնանաք, ապա  Ձեզ չի հաջողվի կատարել ոչ մի պիտանի գործ, ինչն էլ, կարելի է ենթադրել, որ չի նպաստի տրամադրության բարձրացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել