Tert.am-ը գրում է.

Ընդդիմության կողմից հասարակությանը կոնսոլիդացնելու խոսակցությունները բառացիորեն պարբերական բնույթ են կրում, քանի որ միշտ ենք լսում կոնսոլիդացման, թեժ ամռան, աշնան մասին: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ ֆիքսելով, որ այս տարի քաղաքական թեժ աշուն չեղավ: Նրա գնահատմամբ՝ քաղաքական ուժերը քաջ գիտակցում են, որ կոնսոլիդացվելու ռեսուրս չունեն:

«Բանն այն է, որ մարդիկ չեն կարող նստել սեղանի շուրջ ու ինչ-որ բանի մասին խոսել, այլ բոլորը հասկանում են, որ որպես անհատներ, առանձին կազմակերպություններ դեռևս պատրաստ չեն, քանի որ որպես միավոր գրեթե գոյություն չունեն: Ստացվում է, գոյություն չունեցող կառույցները փորձում են կոնսոլիդացվել մեծ ռեսուրսի մեջ: Հիմնական խնդիրն այն է, որ ընդհանուր գաղափար չկա»,- ասաց նա:

Հակոբյանը նկատեց, որ Հայաստանի պատմության մեջ ընդդիմությունը հազվադեպ է միավորվել. եղել է 1996 թվականին՝ Վազգեն Մանուկյանի շուրջ, 2008 թվականին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի  շուրջ: Քաղտեխնոլոգը կարծում է, որ այսօր լիդերներ չկան, ինչի պարագայում կոնսոլիդացիա մեկ օղակի շուրջ չի լինում:

«Բոլորն ասում են՝ ինքն ով է, որ հետը կոնսոլիդացիայի գնամ, էլ չեմ ասում, որ  մեկը մեկի հետ սեղան չի նստի: Հիմա բոլորն իրար կասկածում են նախագիծ լինելու մեջ: Այս իմաստով կարծում են, որ առկա ընդդիմությունն՝ իր  դեմքերով, քաղաքական ուժերով, որոնք  գոյություն ունեն խորհրդարանական ֆիասկոներից հետո, որևէ  լուրջ հնարավորություն ունի»,- ընդգծեց Վիգեն Հակոբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել