Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաներն առաջին տեղում են և´ որպես ամենապահանջված մասնագիտություն, և´ որպես ամենաակտիվ ոլորտ: Սակայն այդ ոլորտում զգացվում է բարձր որակավորում ունեցող մասնագետների պակաս:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տեխնիկական գիտությունների թեկնածու, staff.am կայքի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը:

Նշենք, որ Staff.am կարիերայի հարթակը ՀՀ աշխատաշուկայի վիճակագրական վերլուծություն է իրականցրել, որն ամփոփվեց ասուլիսի ընթացքում: Ուսումնասիրությունը կատարվել է վերջին մեկ տարվա ընթացքում կայքի աշխատանքի արդյունքում ձեռքբերված ինֆորմացիայի հիման վրա:

Ըստ դրա ՝ աշխատաշուկայում ամենապահանջված աշխատանքների շարքում են հայտնվել նաև վաճառքի և սպասարկման կազմակերպումը, մարքեթինգը, ադմինիստրատիվ օֆիսային մասնագիտությունները:

5 ամենապահանջված աշխատանքների բաշխվածությունն՝ ըստ ընկերության գործունեության ոլորտի ունի հետևյալ պատկերը. տեղեկատվական տեխնոլոգիաներ(35 տոկոս), ֆինանսներ, բանկ, ապահովագրություն(12 տոկոս), ներկրոմ./արտահանում(12 տոկոս), հեռահաղորդակցություն(7 տոկոս), տուրիզմ/հյուրընկալություն/ժաման(6 տոկոս):

Ըստ աշխատանքի հայտարարությունների ակտիվության՝ առաջին տեղում է Երևանը, սակայն նկատվում է մարզային ներգրավվածության աճ:

«Այդ առումով ակտիվ են Աբովյանը(17 տոկոս), Դիլիջան(12 տոկոս), Արմավիր(8 տոկոս) , Գյումրի (8 տոկոս): Մարզերում աշխատանքի հայտարարություն տրամադրում են հիմնականում այն ընկերությունները, որոնց գլխավոր գրասենյակը Երևանում է և ունեն մասնաճյուղեր մարզերում»,- նշեց Լուիզա Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ այս վիճակագրությունը թույլ է տալիս երիտասարդներին ճիշտ կողմնորոշվել՝ հասկանալով աշխատաշուկայի զարգացման միտումները:

Staff.am կայքի համահիմնադիր Վահե Ավետիսյանընշեց, որ այս պահին կայքն ունի ավելի քան 60 հազար հետևորդ, իսկ 4000 մարդ ամեն օր այցելու է կայք:

«Դրսից էլ շատ հայեր են այցելու մեր կայք՝ հատկապես Ռուսաստանից և ԱՄՆ-ից: Այդ անձանց թիվը մոտավորապես կազմում է 10 հազար այցելու: Նշանակում է, որ հետաքրքրվածություն կա և որաշկի փուլում որոշ լավ մասնագետներ կտեղափոխվեն ՀՀ: Տենդենց կա, որ այդ երկրներում վաղուց բնակվող հայեր փորձում են թիմեր ստեղծել հայաստանում, այսինքն՝ այդ մարդիկ աշխատում են և´ Հայաստանի, և´ օրինակ, ԱՄՆ-ի համար: Փորձում ենք այնպես անել, որ այս առումով ակտիվություն սկսի»,- նշեց կայքի համահիմնադիր Վահե Ավետիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել