Tert.am-ը գրում է.

Այսօր տեղի ունեցավ երեխաների իրավունքներին նվիրված մարդու իրավունքների պաշտպանի՝ children.ombuds.am կայքի շնորհանդեսը:

«Ստեղծվել է նոր վեբ կայք, որը նվիրված է երեխաների իրավունքներին: Ինքներդ էլ գիտեք, թե որքան կարևոր են ժամանակակից տեխնոլոգիաները և այդ միջոցները փորձում ենք ծառայեցնել  նաև երեխաների իրավունքների պաշտպանությանը:

Այս միջոցառումը կարևորում եմ, որովհետև այն ուղղակի առնչվում է ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններին և նրանով է պայմանավորված, որ նոր օրենքով իրականացնում է երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և այդ իրավունքների պաշտպանում: Սա մեր իրավական հիմքերն ամրապնդեց, որպեսզի ակտիվ ներգրավվենք ոլորտում»,-բացման խոսքում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել