ԱՄՆ Վիրջինիայի ընկերակցության համալսարանի հետազոտողները եկել են եզրակացության, որ բաժանությունների վրա ազդում են ոչ միայն հոգեբանական, այլև գենետիկ գործոններ: Ըստ նրանց՝ առավել հաճախ հարաբերություններում խնդիրներ առաջանում են բաժանված ծնողների կենսաբանական երեխաների դեպքում: Այս մասին հաղորդվում է համալսարանի կայքում:

Գիտնականներն այս եզրակացությանն են եկել, քանի որ ընտանիքներում, որտեղ խնամակալության վերցված երեխաներ են մեծացել, այդ կապը չի հայտնաբերվել:

«Սա բավական էական բացահայտում է: Գրեթե ամբողջ նախկին գրականությունն ընդգծում էր, որ բաժանությունը սերնդեսերունդ «փոխանցվում է» հոգեբանական գործոնների ուժով»,- ասվում է ուսումնասիրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել