Panorama.am-ը գրում է.

«Հայաստանի ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն այսօր ներկայացվեց խորհրդարանականների ուշադրությանը: 


Հիմնական զեկուցող բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը այն համարում է կարևորագույն գործիք ապագա զարգացումների համար: Նա ներկայացրեց, փոփոխությունները երկու տեսակ են՝ խմբագրական, օրինակ առաջարկվում է  օրենքի անվանումից հանել ազգաբնակչություն բառը, այն ավելորդ է, փոփոխություններ ու ճշգրտումներ, որոքն բխում են սահմանդրական փոփոխություններից: Առաջարկվում է, որ բնապահպանական թեմանների շեշտադրումն ավելի շատ լինի:

«Մենք այսօր հանրակրթական հաստատություններում ունենք առարկաներ, բայց մեր նպատակն է ավելի խորացնել: Քանի որ կայուն զարգացումը սահմանդրական նորմ է  դարձել, իսկ էկոլոգիան դրա կարևորագույն հենսայուներից մեկն է, նախագծում այդ սկզբունքն է ամրագրվել»,-ասաց նախարարը:

Մինասյանը մանրամասնեց՝ կայուն զարգացում ասելով ի նկատի ունեն բնական ռեսուրսների, շրջակա միջավայրի հավասարաչափ, հավասարակշռված ու հանուն ապագա զարգացման, ավելի առողջ ու ժամանակակից հասարակության ձևավորմանը: Նա ասեց, որ այս պահին ռազմավարություն են մշակում:

Գործադիրի անդամը համոզված է, որ բնության նկատմամբ ոնձգությունները պայմանավորված են իմացության և էկոմշակույթի թերի լինելով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել