Անկեղծ ասած՝ ես հույսեր էի փայփայում, որ վարչապետ Կարեն Կարապետյանին կհաջողվի Հայաստանի տնտեսությունը, կենսամակարդակը բերել բարվոք վիճակի: Այդ հույսս ավելի ամրապնդվեց այն ժամանակ, երբ նա պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարեց, որ տնտեսությունը գտնվում է վատ վիճակում, քանի որ նման հայտարարություն կատարող ղեկավարը պետք է գիտակցի, որ ինքն այդ վիճակից հանողն է: Սակայն բոլոր տեսակի հույսերս հետզհետե մարեցին: Մարեցին, երբ «հուպ տալուց» ու հանձնարարականներից այն կողմ գործն առաջ չգնաց: Երկրի դրական տեղաշարժով տնտեսությունն առաջինը զգում է թոշակառուն, քանի որ հենց նա է խոցելի խավը: Ավաղ, թոշակառուն զգաց գների թանկացում, բուժօգնության և բուժման թանկացում: Ես միշտ ասել եմ, որ չունեմ քաղաքական ոչ մի ուղղվածություն, սևին՝ սև, սպիտակին՝ սպիտակ կարգախոսն է ինձ մոտ գործում: Հիմա, եթե ՀՀ վարչապետն ասի, որ մեկ ամսում տնտեսությունը տեղը կբերի, էլ չեմ հավատա, քանի որ ունեմ դրա հիմքերը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել