«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ամենևին էլ չի հետաքրքրվում՝ վերջերս ազատ արձակված, սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը վերադարձրե՞լ է պետությունից յուրացրած մոտ 290 մլն դրամը, թե՞ ոչ: «Ժողովուրդ» օրաթերթը նախարարից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք հետևողական կլինի, որպեսզի նախարարությանը հատկացված միջոցներից յուրացված գումարները վերադարձվեն, ինչին ի պատասխան՝ նախարարը նշեց. «Կարծում եմ՝ հարցն իրավապահ ոլորտին է վերաբերում, և այդ գործընթացները դուրս են սոցիալական ապահովության ծառայության ոլորտից: Ես տեղեկատվություն չունեմ այդ գումարների վերադարձված լինել կամ չլինելու մասին, ամեն դեպքում դրանք պետական բյուջեի գումարներն են, իսկ ինչ-որ քայլեր ձեռնարկելը մեր նախարարության իրավասությունից դուրս է»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել