«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Աշունը եկել է, հարսանիքների սեզոնը՝ բացվել, և իշխանական էլիտան աչք չի բացում քեֆ-ուրախություններից:

Հոկտեմբերի 2-ին «Ֆլորենս» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել ևս մեկ էլիտար հարսանիք․ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի որդին ամուսնացել է Սամվել Կարապետյանի քրոջ դստեր հետ:

Հարսանիքին ներկա է եղել հայաստանյան իսթեբլիշմենթը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ` առանց «խնամի-սանիկ» Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի: Առաջիկայում ևս մի քեֆ-ուրախություն է սպասվում. հոկտեմբերի 20-ին տեղի կունենա իշխանությունների «լյուբիմչիկ», անպարտելի` «ջրում չխեղդվող, կրակում չայրվող» ՍԱՍ-ի Արտակի դստեր հարսանիքը։

Նա ամուսնանում է Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցային համալիրի համասեփականատերերից մեկի որդու հետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել