Tert.am-ը գրում է.

ԱԺ պատգամավոր, «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Միհրան Հակոբյանի խոսքով`  ԵՄ–ում` մասնավորապես այս օրերին Կատալոնիայում տեղի ունեցող իրադարձությունները կրկնում են տարիներ առաջ տեղի ունեցած ԽՍՀՄ իրադարձությունները։ Tert.am–ը  Միհրան Հակոբյանի հետ զրուցել է Կատալոնիայում կայացած հանրաքվեի, Լեռնային Ղարաբաղի  հետ զուգահեռների, ԵՄ–ի կողմից ազգերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու երկընտրանքի մասին։

- Ի՞նչ կարծիք ունեք Կատալոնիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Իսպանիայի իշխանություններն արդեն հայտարարել են, որ չեն ճանաչելու հանրաքվեի արդյունքները, որով կատալոնացիները «այո» ասացին անկախությանն ու Իսպանիայի կազմից դուրս գալու որոշում կայացրին: Ձեր կարծիքով՝ ի՞նչ արձագանք կտա ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման այս հանգամանքին Եվրամիությունը:

-Փոքր-ինչ է բարդ այդ պահին նման գնահատականներ հնչեցրել, որովհետև ամեն ինչ կախված է իրադարձությունների զարգացումից: Մենք բոլորս շահագրգիռ ենք, որ խնդիրը խաղաղ լուծվի, բայց փաստը մնում է փաստ, որ մարդու իրավունքների պաշտպանության դարաշրջանում, երբ մարդու իրավունքները առանցքային են հանրային կյանքում, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը գալիս է առաջին պլան: Այն ժողովուրդները, որոնք  մտածում են, որ ինքնուրույն են դարձել, ուզում են պետականություն ունենալ, կառուցել իրենց ապագան, նրանց ցանկությունների դեմն առնելն այլևս չի լինում:

ԵՄ-ում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք կրկնում են ԽՍՀՄ իրադարձությունները, երբ մարդկանց ասում էին, որ ազգային հարցը կլուծվի ժողովուրդների բարեկամության, ընդհանուր տնտեսության պայմաններում, բայց մենք տեսանք, որ պատմական այդ փորձը չաշխատեց և հիմա այն չի աշխատում նաև Եվրամիությունում: Բարեկեցիկ Եվրոպայում, բարեկեցիկ Իսպանիայում, բարեկեցիկ Կատալոնիայում հիմա այն նույն խնդիրները կան, որոնք ժամանակին կային ԽՍՀՄ-ում: Կատալոնիան Իսպանիայի ամենազարգացված հատվածներից է ու ժողովուրդն ուզում է առանձնանալ, ունենալ իր սեփական պետությունը: Հիմա դժվար է ասել, թե ինչ զարգացումներ կլինեն: Մադրիդը սպառնում է վերացնել Կատալոնիա Ինքնավարությունը, իսկ կատալոնացիները ցույց տվեցին, որ վախեցած չեն, պայքարելու են: Այնպես, որ իրավիճակը պայթունավտանգ է: Կարծում եմ, որ պետք է ընտրվի այնպիսի քաղաքականություն, որը չհանգեցնի արյունահեղության: Այնպիսի քայլեր պետք է կատարվեն, որ Եվրոպայում պատերազմական նոր օջախ ի հայտ չգա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել