Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը դեռ չի որոշել, թե ինչպես է քվեարկելու Կարեն Կարապետյանի կառավարության կողմից ներկայացված 2018թ.-ի պետական բյուջեի նախագծին: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Զ. Սարգսյանն ասաց, որ հարցը դեռ քննարկվում է, բայց դաշինքը դեռ որոշում չի կայացրել: Սարգսյանն ասաց, որ Հայաստանի կառավարությունները, բացառությամբ Վազգեն Սարգսյանի՝ իր եղբոր, պաշտոնավարման տարիների, անկեղծության խնդիր ունեն, չեն կարողանում խոստովանել, որ խնդիրներ կան: «Եղբայրս իր վարչապետության առաջին իսկ ամսում ժողովրդին իրականությունն ասաց, ասաց. «Ժողովուրդ, մեր բյուջեն ճեղքված ունի, մինչ այդ դրա մասին չենք խոսել, բայց 60 միլիոնի ճեղքված կա, գոտիներս պետք է ձգենք, լավ չենք ապրելու՝ մինչև այդ հարցը չլուծենք»: Դրանից հետո որևէ կառավարություն չի փորձել ճիշտն ասել, եկել են, տարբերությունը տեսել են, անընդհատ վարկեր են վերցրել, իսկ երկիրն այդպես ոտքի կանգնեցնել հնարավոր չէ»:

- Կառավարությունը ներկայացրել է 2018թ.-ի բյուջեի նախագիծը: «Ելք»-ն արդեն քննարկե՞լ է, թե ինչպես է քվեարկելու բյուջեի նախագծին:

- Մենք դեռ քննարկումների մեջ ենք, վերջնական որոշում չենք կայացրել: Երբ կունենանք՝ կհայտարարենք այդ մասին:

- Ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարման շուրջ մեկ տարին:

- Կարծում եմ, որ երկրի համար մեկ ցուցանիշը երկրի գրավչությունն է, այսինքն՝ ներդրումների մուտքն այդ երկիր, իսկ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո այս երկիր մտնող ներդրումները, որոնք առանց այդ էլ միզերային էին, զրոյացան: Իսկ Կարեն Կարապետյանը քարոզարշավի ժամանակ խոստանում էր 4 միլիարդ ներդրումներ բերել, որից 850 միլիոնը խոստանում էր այս տարի իրականացնել: Նույնիսկ Ռուսաստանում տարբեր աշխարհայացք ունեցող մարդկանց լեգալ ու ոչ լեգալ փողերով ստեղծվեց միություն, որը պետք է ներդրումներ իրականացներ, բայց չստացվեց: Խոսելը, խոստումներ տալը մեկ բան է, իրական գործողություններ ծավալելը՝ մեկ այլ բան: Վերջիվերջո, բոլոր որոշումները վավերացնում է Սերժ Սարգսյանը, նա է պատասխանատուն, ես չեմ ուզում, որ պատասխանատվությունը թողնվի միայն Կարեն Կարապետյանի վրա: Համար մեկ պատասխանատուն նաև Սերժ Սարգսյանն է:

- Հավանաբար, լսել եք իշխանությունների տեսակետն այս հարցում, որ կառավարությանը ժամանակ է պետք տալ և մեկ տարին գնահատելու ու ձախողված համարելու համար քիչ է: Ի՞նչ կասեք:

- Ես չգիտեմ մի կառավարություն, որը իշխանության գալուց հետո ժամանակ չուզի, չասի, որ դրա համար ժամանակ է պետք: Հայաստանի պես տնտեսությունները վերականգնելու համար, այո, ժամանակ է պետք, բայց կան գործընթացներ, որոնք առաջին մեկ ամսում կարելի է անել: Եղբայրս իր վարչապետության առաջին իսկ ամսում ժողովրդին իրականությունն ասաց, ասաց. «Ժողովուրդ, մեր բյուջեն ճեղքված ունի, մինչ այդ դրա մասին չենք խոսել, բայց 60 միլիոնի ճեղքված կա, գոտիներս պետք է ձգենք, լավ չենք ապրելու՝ մինչև այդ հարցը չլուծենք»: Դրանից հետո որևէ կառավարություն չի փորձել ճիշտն ասել, եկել են, տարբերությունը տեսել են, անընդհատ վարկեր են վերցրել, դրա համար պետական պարտքի սահմանն ավելացել է, այն թողնվում է մեր երեխաների, մեր ապագա սերունդների վրա, իսկ թե ինչ է ստեղծվել ծախսված գումարներից, ինչ արժեքային բան ենք ստեղծել... Չկա: Հայաստանի հանրությունը հեռանկար չի տեսնում, կառավարությունն էլ հեռանկար չունի, ուղղություն չունեն, տեսլական չունեն, չգիտեն, թե օրենքները, որոնք ընդունում են 2-3 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար, ինչի՞ համար են արվում, տնտեսական ի՞նչ հեռանկարների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել