Tert.am-ը գրում է.

Հայաստանի Ազգային բրենդի լոգոտիպը, որը, ըստ դրա ստեղծման համար պատասխանատուների հավաստումների, պետք է կիրառվեր մինչև 2015 թվականի Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, քանի որ հատկապես «կարևորվում էր Հայաստանը միջազգային արենայում ճիշտ թիրախավորելու և տեղեկատվական հոսքերից այդ պահից առավելագույն արդյունավետությունը քաղելը», մինչև օրս չի օգտագործվում։

Դրա մասին Tert.am-ին հայտնեցին Հայաստանի զարգացման հիմնադրամից, որը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի իրավահաջորդն է վերջինիս լուծարումից հետո (2014 թվականին ՀՀ Կառավարությունում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև ստորագրվել էր Ազգային բրենդի մշակման աշխատանքների իրականացմանն ուղղված նվիրաբերության հուշագիր):

Հայաստանի զարգացման հիմնադրամից Tert.am-ը փորձել էր պարզել, թե ինչ ճակատագրի արժանացավ Հայաստանի «Ազգային բրենդի» լոգոտիպը, որի ստեղծման մասին տեղեկատվությունը տարածվել էր դեռևս հինգ տարի առաջ՝2012-ին, իսկ դրանից  4 տարի անց՝ նախորդ տարի, այն ներկայացվել է հանրությանը: Եվ չնայած այդ հանգամանքին, որ հեղինակ ընկերության ղեկավարությունն այն ներկայացրեց հանրությանը՝ որևէ տեղ լոգոտիպն առայժմ չի օգտագործվում:

Տարիներ շարունակ քննարկվող  և արդեն առկա «ազգային բրենդի» լոգոտիպի չօգտագործման պատճառները գտնելու համար  Tert.am-ը հետ է գնում՝ ներկայացնելու ժամանակին դրա շուրջ եղած քննարկումները և դրանից եղած սպասումները:


Դեռևս  2014 թվականին ՀՀ Կառավարությունում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև ստորագրվել էր Ազգային բրենդի մշակման աշխատանքների իրականացմանն ուղղված նվիրաբերության հուշագիր: Այնուհետև Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ամերիկյան GK Brand ընկերության միջև կնքվել էր Ազգային բրենդի ստեղծման վերաբերյալ պայմանագիր:

Պետք է նշել, որ  Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը «Մեդիամաքս»-ին պատմել էր ազգային բրենդի ձևավորման գործընթացի մանրամասների մասին: Նա նշել էր, որ  Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի խորհրդի առաջարկությամբ է 2012 թ.-ից սկսվել Հայաստանի բրենդավորման գործընթացը: «Այս նպատակով մենք շփումներ ծավալեցինք այս ոլորտում հայտնի և միջազգային փորձ ունեցող տարբեր ընկերությունների հետ, ինչի արդյունքում մոտ մեկ տասնյակ ընկերություններ հետաքրքրություն հայտնեցին մեր առաջարկի նկատմամբ»,- ասել էր նա: 

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել