«Օրեր առաջ՝ սեպտեմբերի 30-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Ախալքալաքի շրջանի հայաբնակ Գումբուրդո գյուղում: Տեղի բնակիչները ցանկացել էին խաչքար տեղադրել եկեղեցու բակում թաղված շիրիմների հիշատակին: Սակայն Վրաստանի ոստիկանությունը ժամանել է գյուղ և արգելել խաչքարի տեղադրումը: Լարվածությունը վերածվել էր ծեծկռտուքի: Անգամ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն են միջամտել կատարվածին. Վրաստանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բանակցել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ և ամեն ինչ արել, որպեսզի լարվածությունը հանդարտվի: «Ու ասեմ, որ Վրաստանի պաշտոնյաներն այդպես էլ տրամադրված էին՝ ամեն ինչ անել, որ լարվածությունն իջնի, ու ժողովուրդը հանգստանա»,- նշել է նա ու հավելել, որ հիմա խաչքար տեղադրելու հարցը քննարկում են հայ և վրաց եկեղեցիները»,-գրում է թերթը:
 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել