Operativ.am-ը գրում է․

Հայտնի հեռուստալրագրող Անդրեյ Մալախովը թվիթթերյան իր էջի միջոցով խնդրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին միացնել իր բնակարանի ջեռուցումը:

Մասնավորապես իր թվիթում նա գրել է. 

«Հարգելի Սերգեյ Սոբյանին‚ Օստոժենկա 1/9-ը սառել է: Բնակարաններում օդի  ջերմաստիճանը 14 աստիճան է: Օգնեք:»

Մալախովի խնդրանքից 3 ժամ հետո ջեռուցումը շենքում միացրել են: Փաստորեն Մոսկվայի քաղաքապետը անտարբեր չի անցել հայտնի շոումենի խնդրանքի կողքով:

Միացումից հետո Մալախովը հրապարակել է հերթական շնորհակալական թվիթը.

«Դուք‚ ի՛մ քաղաքապետ: Ամեն ինչ աշխատեց: Տաքանում ենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել