Լաս Վեգասում բացօթյա համերգի ժամանակ կրակահերթի հետևանքով զոհվել է առնվազն 58 մարդ, ավելի քան 500 հոգի վիրավորվել է: 
CNN-ի հաղորդմամբ՝ ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալի ինքնությունը հայտնի է: Նա Լաս Վեգասի բնակիչ Սթիվեն Պադոկն է:

Այն հյուրանոցի համարը, որտեղից կրակ է բացվել հանդիսատեսի ուղղությամբ:

    

Ոստիկանությունը նաև փնտրել է Մերիլու Դանլի անունով կնոջը, ում հրաձգությունից առաջ տեսել են Պադոկի հետ: Սակայն հետո ոստիկանությունը հայտարարել, որ նա ոչ մի կապ չունի հանցագործության հետ:


Հայտնի է, որ անհայտ անձը կրակ է բացել քանթրի երաժշտության փառատոնի ժամանակ: Ոստիկանները կասկածյալին հայտնաբերել են Mandalay Bay հյուրանոց-խաղատան 32-րդ հարկում, որտեղից նա կրակ է բացել համերգի հանդիսատեսի վրա: Իշխանությունների հաղորդմամբ՝ տղամարդը սպանված է․ նա ինքնասպան էր եղել:

Ներկայումս հայտնի են զոհվածների մեծ մասի ինքնությունը․

  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել