Armsport.am-ը գրում է.

Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թ. առաջնության ընտրական փուլի հերթական տուրում Ջիբրալթարին հաղթելուց հետո Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը խոսել է հանդիպման մասին:

«Գոլային պահեր ունեցանք խաղային դիրքերից, չստացվեց, մեզ մոտ ստանդարտներն այսօր ավելի վտանգավոր էին: Դրա գլխավոր պատճառն այն է, որ ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակը չի համապատասխանում բարձր արագությամբ խաղալուն: Այսօր պետք է ավելի արագ փոխանցումներ կատարեինք: Դա գալիս է թե առաջնությունից, թե անհատներից: Որակյալ խաղացողներ ունենք, սակայն, առաջնությունում խաղալու համար: Երբ մրցակիցդ ամբողջ թիմով պաշտպանվում է, պետք է ավելի արագ գործես, ճիշտ կողմնորոշվես, չկորցնես հարվածի պահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել