Armsport.am-ը գրում է.

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեկնաբանել է Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում կայացած Nebelhorn Trophy 2017 վարկանիշային մրցաշարի արդյունքները:

«Խոսքեր չունեմ: Շատ դժվար է խոսել կատարվածի մասին:

Մեզ պարզապես չթողեցին ձմեռային օլիմպիական խաղեր: Մեր մարզիկների ելույթներից հետո բոլորը մեզ շնորհավորում էին, բայց մրցավարներն այլ կարծիքի էին: Անաստասիան և Թինան արտասվում էին անարդարության պատճառով: Մարզիկների տարիների աշխատանքը ջուրն ընկավ:

Ինչպես գիտեք, յուրաքանչյուր մրցաձևում խաղարկվում էր վեցական ուղեգիր: Իրավիճակն այսպիսին է. Անաստասիան 8-րդն է, բայց Գերմանիան ներկայացնող գեղասահորդուհին (4-րդ տեղ) արդեն օլիմպիական վարկանիշ ուներ և հանդես էր գալիս մրցակցությունից դուրս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել