Քիմ Քարդաշյանը և ռեփեր Քանյե Ուեսթը հաստատել են, որ սպասում են երրորդ երեխային: Ֆոտոմոդելը այս նորությամբ կիսվել է Twitter-ում իր բաժանորդների հետ:

Դեռևս այս տարվա հուլիսին էին լուրեր շրջանառվում, որ աստղային զույգը սպասում է երրորդ երեխայի ծննդյանը, բայց միայն այժմ է Քիմը հաստատել այդ լուրերը: Ուրախալի լուրը աստղը հայտնել է հերթական՝ 14-րդ ռեալիթի-շոուի թիզերում, ինչը հրապարակել է Twitter-ում:

Տեսահոլովակում Քիմը հարցնում է քրոջը՝ Քլոեին. «Ի՞նչ կպատահի, եթե ես ասեմ՝ «Կռահեք, ի՞նչ»: Ի պատասխան՝ քույրն ասել է. «Կպարզվի, որ դու հղի ես, կամ ինչ-որ մեկը ևս սպասում է երեխայի»: Եվ Քիմը հաստատել է. «Այո՛, մենք երեխա ենք ունենալու»:

Նշենք, որ ավելի վաղ մոդելը հանրությանը հասկացնել էր տվել, որ նրա հաջորդ երեխան կծնվի փոխնակ մորից: Նա խոսել էր իր առողջական խնդիրների մասին, որոնք թույլ չեն տալիս իրեն ինքնուրույն ծննդաբերել: Քիմը բարդություններ է ունեցել առաջին երկու հղիություններից հետո: Վերջինը նույնիսկ ավարտվել էր բարդ վիրահատությամբ, և բժիշկներն արգելել էին նրան ծննդաբերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել