«ԱՄՆ-ն ցանկանում է Իրաքը տեսնել միասնական, դաշնային և ժողովրդավարական: Մենք մտահոգված ենք երկու կողմերի միակողմանի քայլերից՝ մի կողմից Քրդստանի անկախության հանրաքվեն, մյուս կողմից՝ Իրաքի կենտրոնական իշխանության հայտարարությունները՝ ռազմական ուժ կիրառելու մասին: Չնայած մենք չենք ընդունում քրդերի անցկացրած անկախության հանրաքվեն, բայց պետք է փաստել, որ նրա արդյունքներն իրական են և կեղծ չեն»:
Թիլերսոնն այնուհետև ասում է. «Մենք ձեզ կոչ ենք անում դադարեցնել միակողմանի գործողությունները, փոխադարձ սպառնալիքները: Կոչ ենք անում Իրաքի կենտրոնական իշխանությանը հրաժարվել կենտրոնացված կառվարումից, զերծ մնալ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալիքից, ինչպես նաև կոչ ենք անում հարևան պետություններին զերծ մնալ ուժի կիրառումից»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել