«Երեկ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջա­նի ղեկավար Արտակ Հանիսյանն ազատվեց աշխատանքից: Նրա պաշտոնանկության լուրերը շրջանառվում էին վաղուց: Պատ­ճառը ոչ միայն այն է, որ ԱԺ ընտրություններին աշխատում էր Տարոն Մարգարյանի աներձագի մրցակցի՝ Միհրան Պողոսյանի օգտին, իսկ ավա­գանու ընտրություններին շատ ջանք չթափեց քա­ղաքապետի համար, այլև 157 մանկապարտեզի աղմուկը, երբ թաղապետն օրեր շարունակ չէր տալիս Զառա Ադիյանի աշխատանքից ազատման հրամանը: Քաղաքապետարանը մանկապարտեզում խախտումներ էր հայտնաբերել, որոշել էր ազատել տնօրենին, իսկ ծնողները բողոքի ակցիա էին անում: Թե ով կնշանակվի նրա փոխարեն, դեռ հայտնի չէ: Չնայած ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանի որդու՝ Սերգեյի անունն է շրջանառվում, բայց մեր աղբյուրները դա հավանական չեն համարում: Մեր տեղեկություններով՝ նոր թաղապետը դարձյալ կլինի Միհրան Պողոսյանի շրջապատից, բայց նա պետք է ընդունելի լինի Տ. Մարգարյանի համար: Կան պաշտոններ, որոնք «բրոնյա» են արված ինչ- որ կլանների կողմից՝ երբ մեկին հանում են, նշա­նակում են նույն կլանի ներկայացուցչի»,-գրում է թերթը։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել