«Սերգեյ Մինասյանին Վրաստանում ՀՀ դեսպանի ագրեման չտալը երկու երկրի հարա­բերությունների վատթարաց­ման հետ կապ չունի, անձնա­վորված խնդիր է: «Ժամանակ»- ի հետ զրույցում նման տեսա­կետ հայտնեց Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն: «Ես գիտեմ միայն, որ 4 ամիս է՝ դեսպանը ագրե­ման չի ստանում: Դա, փաստո­րեն, մեսիջ է, որ այդ թեկնածուն ինչ-որ պատճառներով ընդու­նող կողմին չի բավարարում: Դա քմահաճություն չէ, պատճառը երևի թե հիմնավոր է: Գիտեք՝ ընդհանրապես դիվանագետը պետք է միշտ զգուշավոր լինի: Գուցե նրան հիշեցրել են անցյա­լի որոշ հայտարարություններ կամ գործողություններ, դրա համար ընդգծում եմ՝ դիվանագետը պետք է զգուշավոր լինի: Առանց կրակ ծուխ չի լինում»,- ընդգծեց Ցինցաձեն»,-գրում է թերթը։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել