Հավանաբար շատերը կհամաձայնեն, որ պլոմբիրը պաղպաղակի ամենահամեղ տեսակներից է: Թվում է՝ անհնար կլինի այն տանը պատրաստել, քանի որ սովորաբար այն, ինչը շատ համեղ է, նաև դժվար է պատրաստելը: Սակայն դա պլոմբիրին չի վերաբերում:
Այս բաղադրատոմսը շատ պարզ է և շատ ծախս չի պահանջում:
Բաղադրությունը
- Կաթ՝ 125 գր
- Շաքար՝ 100 գր
- Վանիլին՝ 5 գր (ըստ ցանկության)
- Սերուցք (33-35%)՝ 300 գր
- Հավկիթ՝ 3 հատ
Պատրաստումը
Լցրեք կաթը հաստ հատակով տարայի մեջ և եռացրեք: Ապա ավելացրեք շաքարավազը և վանիլինը։ Այնուհետև թողեք, որ հովանա: Հովանալուց հետո լցրեք ձվի սպիտակուցները (միայն սպիտակուցները, ուստի պետք է նախ այն առանձնացնել դեղնուցից): Ապա ջրային գոլորշու վրա դնելով՝ այն անդադար խառնեք, մինչև ստանաք խիտ զանգված (այն կհիշեցնի ձեզ խտացրած կաթ):
Մեկ այլ տարայի մեջ լցրեք սերուցքը: Խառնեք այնքան, որ ստացվի խիտ զանգված: Ապա երկու տարաների պարունակությունը լավ խառնեք իրար և դրեք, որ սառչի:
Ստացված զանգվածը անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ (գրեթե ժամը մեկ) հանել և լավ խառնել: Իհարկե, այս վերջին գործողությունը պարտադիր չէ, սակայն եթե ցանկանում եք գործարանային պլոմբիրի համը վերապրել, ապա դա անհրաժեշտ է:
Ժամանակ առ ժամանակ խառնելու դեպքում քաղցր զանգվածն ավելի փքուն է լինում, առանց գնդիկների և սառցե հատիկների:



