1. Առաջին գծում լինելով` Րաֆֆին բախման չէր գնում, այլ գնում էր Ծիծեռնակաբերդ:
2. Իսկ եթե բախման էր գնում, բա այդ դեպքում ինչո՞ւ եք ասում, որ նրա՝ Սարյան փողոցով Ծիծեռնակաբերդ գնալը բախումը կանխելու նպատակ էր հետապնդում:
3. Իրեն թվո՞ւմ էր, որ եթե ասի՝ գնում եմ Ծիծեռնակաբերդ Բաղրամյանով, բայց իրականում Բաղրամյան 26 գնա, իշխանությունները այնքան հարիֆ էին լինելու, որ հավատալո՞ւ էին:

Րաֆֆին առաջին գծում ա եղել ակամայից, քանի որ չէր «կանխատեսել» բախումը: Իսկ եթե «կանխատեսել» էր, ստացվում ա, որ հենց բախման նպատակով էլ գնում էր: Ուստի, իրեն պետք էր կարճատև բախում, որից հետո նա երթուղին պիտի փոխեր ու Ծիծեռնակաբերդ պիտի գնար ուրիշ փողոցներով: Իսկ վերջում այդ քայլը պիտի մեկնաբանվեր որպես բախումից խուսափելու ու լարումը հանդարտեցնելու համար արված քայլ:

Եթե դու հպարտանում ես քո առաջին գծում լինելուց, բա այդ դեպքում որպես ի՞նչ ես լքում այդ գիծը, ավելին` ամբողջ երթը: Հպարտանալու ի՞նչ կա այդտեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել