«Արյունոտված» BMW X6 ամենագնացը գրավեց աչալուրջ բեռլինցիների ուշադրությունն, ու վերջիններս ոստիկանություն ահազանգեցին: Ոստիկանները հայտնաբերեցին նրան և մանրազնին ուսումնասիրեցին: Պարզվեց, որ «արյունը» ոչ այլ ինչ է, քան կպչուն տիպ, որն իրական արյան տեսք է հաղորդում: Ոստիկանությունը հայտարարեց, որ չի տուգանի արկածախնդիր վարորդին, քանզի վատ ճաշակը դեռ օրինախախտում չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել