Panorama.am-ը գրում է.

«Տպավորություն է, որ ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը պայմանավորված է կա՛մ ռուսների ճնշմամբ, կա՛մ մեր ցանկությամբ՝ հաճոյանալու ռուսներին, ինչը երկու դեպքում էլ վիրավորական է և անընդունելի»: Հանրային խորհրդի այսօրվա նիստում նման կարծիք է հայտնել խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Նշենք, որ  ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգն այսօր քննարկման է դրվել Հանրային խորհրդում, որին մասնակցել է նաև Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, կրթության ոլորտի փորձագետներ:

Վ. Մանուկյանն ընդգծել է, որ լեզուներն էլ պետք է ուսումնասիրել, դա կարևոր է, դա շփում է աշխարհի հետ, այդ տեսանկյունից հանրության մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է առանձնացվել ռուսերենը:

«Եթե խոսքը գնում է նոր գիտելիքներ ստանալու, գիտության առաջընթացի մասին, ապա այսօր ամբողջ աշխարհն ընտրում է անգլերենը: Մյուս հիմնական մտահոգությունը կապված է որոշ առարկաներ զուգահեռ նաև ռուսերեն լեզվով դասավանդելու հետ: Արդյոք դա համապատասխանո՞ւմ է  «Լեզվի մասին» մեր օրենքին ու դրա բովանդակությանը»,-ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել