Այսօր Բաքվում տեղի է ունեցել աշխարհահռչակ գիտնական (ոչ հստակ տրամաբանության տեսության հիմնադիր) Լոթֆի Զադեն, որը ծնվել է 1921թ., Բաքվում: Լոթֆի Զադեի հայրն իրանցի է եղել, մայրը՝ ռուս: 10 տարեկանում Լոթֆի Զադեն ընտանիքով տեղափոխվել է Իրան, սովորել Թեհրանի Ամերիկյան քոլեջում, Թեհրանի համալսարանում, այնուհետև տեղափոխվել Միացյալ Նահանգներ և մինչև իր կյանքի վերջն ապրել և աշխատել է ԱՄՆ-ում:
Ի դեպ՝ Լոթֆի Զադեն Իրան, այնուհետև՝ Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո ընդամենը երկու անգամ է այցելել Ադրբեջան՝ 1965 և 2008 թթ: Եվ ահա, ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները Լոթֆի Զադեի՝ միայն Բաքվում ծնված լինելու հանգամանքով պայմանավորված, վերջինիս ներկայացնում են ադրբեջանցի աշխարհահռչակ գիտնական, այն նույն տրամաբանությամբ, ինչ Նիզամի Գյանջավին, Խաղանին և իրանցի այլ բանաստեղծներն ու պատմական դեմքերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել