Panorama.am-ը գրում է.

Այսօր Երևանում մեկնարկել է և առաջիկա 3 օրերի ընթացքում Արցախում կշարունակվի ընկերվար երիտասարդների միջազգային միության անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների ճանչողական այցը Արցախ: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Գևորգ Ղուկասյանը։

«Ընկերվար երիտասարդների միջազգային միությունը մոլորակի երիտասարդական քաղաքական խոշորագույն կազմակերպությունն է, որը ներառում է տարբեր երկրների սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների: Այսօր Երևանում են մեկտեղվել պատվիրակություններ Եվրոպայից, Ամերիկայից, Մերձավոր Արևելքից, Նոր Զելանդիայից: Սա հնարավորություն է տալիս վաղվա հավանական առաջնորդներին հաղորդակից դարձնել ղարաբաղյան հիմնախնդրին և հարցի քննարկման համար քաղաքական առավել բարենպաստ դաշտ ստեղծել»,- ընդգծեց բանախոսը:

Գևորգ Ղուկասյանը տեղեկացրեց, որ երիտասարդ պատվիրակներն այսօր արդեն իսկ հանդիպել են ՀՅԴ Հայ դատի  և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ, ավելի ուշ նրանց կհյուրընկալի ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Իսկ ահա Արցախում պատվիրակները կհանդիպեն քաղաքական մի շարք գործիչների, Մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ներկայացուցիչների հետ: Նախատեսված են այցելություններ դեպի պատմական հուշարձաններ:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել