Ամերիկայի հայտնագործման մասին Քրիստափոր Կոլումբոսի՝ 6 պատկերազարդումներով նամակի պատճենը նյույորքյան աճուրդում իրացվել է 751.5 հազար դոլարով։ Այս մասին հայտնել է Bonhams աճուրդի տան կայքը։

Աճուրդը կայացել է սեպտեմբերի 26-ին։ Աճուրդին ներկայացված են եղել հնագույն գրքեր, ձեռագրեր, որոնք մի մասը նվիրված է եղել ճանապարհորդություններին և նոր տարածքների հայտնագործմանը։

Նշվում է, որ Կոլումբոսի ոչ մի նամակ աճուրդներում նման բարձր գնով չի իրացվել։ Վերոնշյալ նամակի պատճենը մինչ այս վաճառքը՝ տարբեր ժամանակներ պատկանել է առնվազն 4 մարդու։ Նամակը հասցեագրված է եղել Արագոնի թագավորության գլխավոր գանձապետ Գաբրիել Սանչեսին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել