Panorama.am-ը գրում է.

Նախնական տեղեկատվության և վարորդի կողմից  տված ինֆորմացիայի համաձայն, Մյասնիկյան պողոտայից իջնելուց տրոլեյբուսի «շտանգաները» լարերի վրայից ընկել են, որի պատճառով վարորդը ստիպված է եղել մեքենան կանգնեցենել, ձեռքի արգելակը քաշել, որպեսզի «շտանգաները»  դնի տեղը ու կարողանա շարունակել իր ընթացքը: Լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը՝ պատասխանելով հարցին, թե որն է եղել Մյասնիկյան պողոտայում 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի վթարի պատճառը:

«Այդ ընթացքում այնտեղ կարճ միացման նման որևէ բան է տվել, որը հնարավոր չի եղել տեղաշարժել «շտանգաներ»-ը: Վարորդն ուզել է մեքենան մի քիչ առաջ տանի, որպեսզի պոկվի հաղորդալարից, հետո շարունակի իր աշխատանքը: Այդ ընթացքում որպեսզի մեքենան առաջ տանի, ձեռքի արգելակը, որը մինչ այդ կանգնեցրած է եղել, ըստ իր վարկածի և պատմածի, իջեցրել է որպեսզի կարողանա մի քիչ առաջ տալ: Այդ իջեցելու պահին, քանի որ թեքության վրա է եղել, վարորդի անփութությունը, որ նախապես կարող էր ապահովել վերջնական տեղաշարժի խնդիրը, նոր քայլ կատարել, արգելակն իջնելուց մեքենան սկել է տեղաշարժվել: Չի հասցրել նստի, որպեսզի արգելակում անի, որի պատճառով նման դեպք է եղել»,- մանրամասնեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել