Սեպտեմբերի 27-ին, ժամը 14:04-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի օղակաձև խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Վազ 2108»մակնիշի (վարորդ՝ 1983 թ. ծնված Ա. Վ.) և «Lada Priora»մակնիշի պետհամարանիշերով (վարորդ՝ 1988 թ. ծնված Ն. Ս.) ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել