«Օրերս քաղաքական էլիտայի օրրան «Օջախ» ռեստորանում կայացել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանի դստեր հարսանիքը։
 
Շքեղ հարսանիքին մասնակցել են ոստիկանության ողջ վերնախավը, քաղաքական դեմքեր։ Բայց ամուսնությունն ուշագրավ է հատկապես նրանով, որ ոստիկանության «սիմվոլ» Դուրյանի դուստրը՝ Մարիան, ամուսնացել է հայտնի քրեական հեղինակություն Զեյթունցի Գրիշիկի քրոջ որդու՝ Ռոբերտի հետ։ Դուստրն էլ մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է Ամերիկյան համալսարանը։
 
Դուրյանի որդին՝ Մարատը, ով Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի փեսան է, ևս իրավաբան է, եղել է Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ, ապա Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հրամանով 2016թ․ նշանակվել է ՊԵԿ քննչական վարչության պետ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել