Operativ.am-ը գրում է․

«Microsoft»-ի հիմնադիր և նախկին ղեկավար Բիլ Գեյթսը «Fox News» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոստովանել է, որ վերջերս իր «Windows Phone» սմարթֆոնը փոխարինել է «Android» համակարգով աշխատող սմարթֆոնով: Այս մասին գրում է Life.ru-ն:

Միլիարդատերը չի նշել կոնկրետ նպատակը, սակայն նշել է, որ սարքավորման վրա «Microsoft»-ից շատ բան կա բեռնված: Ինչպես ենթադրել է «Venture Beat»-ը, խոսքը կարող է գնալ «Word», «Skype», «Teams» և «Outlook» ծառայությունների մասին:

Իր հերթին «Phone Arena»-ի խմբագրությունը կարծիք է հայտնել, որ Բիլ Գեյթսը «Samsung»-ի սմարթֆոն է օգտագործում: Ենթադրվում է, որ նա ընտրել է «Galaxy S7» մոդելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել