«Վճարը սկզբում» հասարակական շարժումը սկսվել է դեռ 1999թ., սակայն լայն ճանաչում է ձեռք բերել մեկ տարի անց նույնանուն ֆիլմի շնորհիվ: Այդ նախագծի հիմնական նպատակը աշխարհն ավելի բարի դարձնելն է: Գաղափարն այն է, որ պետք է անշահախնդրորեն օգնել անծանոթ մարդուն, նա էլ իր հերթին օգնի մեկ ուրիշի: Թվում է, թե այդ շղթան վաղուց պիտի կտրված լիներ, բայց պարզվում է, որ այն դեռ գործում է: Ներկայացնում ենք մի զարմանալի պատմություն:

Հիզեր Ալմոնդը զինվորի մայր է: Նրա որդին բազային նախապատրաստություն է անցնում ԱՄՆ ռազմաբազաներից մեկում: Հանգստյան օրերին ընտանիքը որոշել էր փոքրիկ անակնկալ մատուցել տղային: Քանի որ նա շատ է սիրում սուշի, նրա մայրը և բարեկամները տղային հրավիրել էին ճապոնական «Սամուրայ» ռեստորան:

Ճաշելուց հետո կինը մտքում հաշվեց, որ իրենց հյուրասիրությունը մոտավորապես կարժենա 100 դոլար: Նա արդեն իրեն նախապատրաստել էր վճարելու այդ ոչ փոքր գումարը, երբ մատուցողուհին մոտեցավ և ասաց, որ նրանց հաշիվը փակել են հարևան սեղանի հաճախորդները: Նրանք պարզապես ցանկացել են շնորհակալություն հայտնել երիտասարդին իր ծառայության համար: Մարդիկ համարել են, որ դա ամենաքիչն է, որ կարող են անել այդ երիտասարդի համար: Հաճելի անակնկալից ցնցված ընտանիքը որոշեց շնորհակալություն հայտնել, սակայն առատաձեռն մարդիկ արդեն հասցրել էին հեռանալ:

Ռեստորանում արված լուսանկարները նայելիս մայրը նկատեց, որ լուսանկարներից մեկում ետևում մի կին է երևում. նա այն հաճախորդներից մեկն էր, ովքեր վճարել էին իր փոխարեն: Եվ նա որոշեց այդ պատմությունը հրապարակել Facebook-ում:

Հիզերը հավատացնում է, որ պատրաստ է նման կերպ ինքը ևս օգնել մյուսներին, որպեսզի չընդհատվի միմյանց բարին կամենալու շղթան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել