Panorama.am-ը գրում է.

Հայաստանյան ներքաղաքական կյանքում ներկա դրությամբ քննարկվող ավելի կարևոր թեմա չկա, քան «Ելք» խմբակցության՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ի ն դադարեցնելու մասին նախագիծը: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Ամբողջ Հայաստանն ակտիվորեն քննարկում է մեր կողմից ներկայացված նախագիծը։ Խոսքը վերաբերում է փորձագիտական, քաղաքական, քաղաքացիական և լրագրողական դաշտերին։ Այնպես որ, մենք ակտիվ քննարկումների հասել ենք։ Ինչ վերաբերում է  խորհրդարանի ներսում կայանալիք քննարկումներին, ապա, վստահ եմ, որ Ազգային ժողովում ևս դրանք լինելու են շատ ակտիվ»,- ընդգծեց պատգամավորը։

Էդմոն Մարուքյանը շեշտեց՝ «Ելք» խմբակցության ակնկալիքն այն է, որ նախաձեռնությունն ԱԺ-ի կողմից ընդունվի, իսկ մինչ ընդունվելը՝ ստեղծվի հանձնաժողով, որը կքննարկի նախաձեռնությանն առնչվող հարցեր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել