Մինչ օրս կան երկրներ, որտեղ կանանց կյանքին վտանգ է սպառնում: Շատ ու շատ երկրներում կանայք ենթարկվում են տարատեսակ խոշտանգումների, բռնաբարության և թրաֆիքինգի զոհ են դառնում:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում կանանց կյանքի համար առավել վտանգավոր 10 երկրները:

Անկասկած, սա կանանց կյանքի համար ամենավտանգավոր երկիրն է: Այստեղ իրականացվում են կանանց հանդեպ տարատեսակ բռնություններ, իսկ արդարադատություն այդպես էլ չի իրականացվում: 2015 թվականին գրանցվել էր ընտանեկան բռնության 45000 դեպք:

Կանացի բնակչության 87%-ն այստեղ անգրագետ է, իսկ կանանց 70-80%-ը բռնի ամուսնության է ենթարկվում դեռևս շատ երիտասարդ տարիքում՝ 15-19 տարեկանում: Շատ բարձր է նաև ընտանեկան բռնության ցուցանիշը:

Հնդկաստանում շատ բարձր է բռնաբարություների, խմբակային բռնաբարությունների, թրաֆիքինգի և ընտանեկան բռնության մակարդակը: Շատ բարձր է նաև սեռից կախված աբորտների թիվը. վիճակագրության համաձայն՝ վերջին 30 տարիների ընթացքում գրանցվել է իգական սեռի երեխաների աբորտի 50 միլիոն դեպք:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Կոնգոյում մարդու սեռից կախված բռնության ամենաբարձր մակարդակն է: Շուրջ 1150 կին է բռնաբարվում ամեն օր, ինչը տարեկան մոտ 420000 դեպք է: 

Այս երկրում օրենք ու կարգ չի գործում, ուստի սեռական բռնությունն այստեղ նորմալ բան է համարվում:

Չնայած, որ Թայլանդը բավականին պոպուլյար է տուրիզմի տեսանկյունից, այստեղ շատ բարձր է կանանց հանդեպ սեռական բռնության մակարդակը: Պարզվում է՝ այստեղ մարդիկ բավականին կոնսերվատիվ հայացքներ ունեն, ուստի եթե փողոցով անցնող կինն ինչ-որ բաց բան է կրում, ապա այլևս ոչինչ նրան չի փրկի բռնության զոհ դառնալուց:

Այստեղ կանայք ստանում են իրենց եկամտի մի շատ չնչին մասը, չնայած որ մեծապես զբաղված են գյուղատնտեսության մեջ: Կրթությունն աղջիկների համար գրեթե անհասանելի է, նրանց գիտելիքները չափազանց պրիմիտիվ և կենցաղային մակարդակի վրա են:

Հետազոտությունների համաձայն՝ ամեն 15 վայրկյանը մեկ այստեղ կին է բռնաբարվում, իսկ ամեն 2 ժամը մեկ՝ սպանվում: Այստեղ աբորտներն արգելված են, բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ կինը բռնաբարվել է կամ էլ ծննդաբերությունը վտանգ է սպառնում կնոջ կյանքին: Այն կանանց, ովքեր կխախտեն այս օրենքը, 3 տարով ազատազրկում է սպառնում:

Կանանց հանդեպ սեռական բռնությունն այստեղ այնքան սովորական է, որ անգամ տուրիստներն են դա իրենց վրա հաճախ զգում: Կանանց իրավունքները ոտնահարվում են ամուսնությանը, երեխայի խնամակալությանը, ամուսնալուծվելուն և ինչ-որ բան ժառանգելուն վերաբերող հարցերում:

2011-2012 թվականներին այստեղ անհայտ կորել է շուրջ 4000 կին: Օրենքը չի կարգավորում կանանց հանդեպ սեռական և ընտանեկան բռնության հարցերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել