Armtimes.com-ը գրում է.

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրը մեկնարկում է: Այսօր՝ սեպտեմբերի 26-ին կկայանան  E, F, G և H խմբի հանդիպումները:

E խումբ

«Սպարտակ» Մ.-«Լիվերպուլ»
«Սևիլիա»-«Մարիբոր»

Խումբը հատկանշական է այն բանով, որ 4 թիմերն էլ մեկական միավոր ունեն: Զույգերում բացահայտ ֆավորիտներ են համարվում «Լիվերպուլը» և «Սևիլիան»:

F խումբ

«Մանչեսթեր Սիթի»-«Շախտյոր» Դ.
«Նապոլի»-«Ֆեյենորդ»

Առաջին տուրում անակնկալ գրանցվեց. Դոնեցկի «Շախտյորը« հաղթեց ֆավորիտներից մեկին՝ «Նապոլիին»: Այժմ «հանքափորներին» շատ ավելի բարդ խաղ է սպասվում «Մանչեսթեր Սիթիի» հետ, որը 4 անպատասխան գնդակ էր ուղարկել «Ֆեյենորդի» դարպասը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել