Ձեզ ենք ներկայացնում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառների մասին տեղեկատվություն, որը թույլ կտա որոշ չափով կանխարգելել ու նվազեցնել վերջինիս առաջացման հավանականությունը:

1. Հակաքրտինքային միջոցներ

Մեզանից յուրաքանչյուրն իր օրը սկսում է հակաքրտինքային (հոտազերծիչներ և քրտնազերծիչներ) միջոցների օգտագործումով՝ առանց մտածելու վերջինիս հետևանքների մասին: Եթե մարդը երկար ժամանակ օգտագործում է ալյումին պարունակող նման միջոցներ, ապա ալյումինը կուտակվում է մարդու օրգանիզմում և բարձրացնում կրծքի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Հակաքրտինքային միջոցների օգտագործման հետևանքով թևատակերում տեղի է ունենում ծակոտկիների խցանում, որի հետևանքով օրգանիզմից չեն կարողանում դուրս գալ թունավոր նյութերն, ու դրա հետ զուգահեռ օրգանիզմ են ներթափանցում հակաքրտինքային միջոցների մեջ առկա մի շարք այլ նյութեր:

Վերջերս կատարված գիտական հետազոտությունները ցույց են տվել քաղցկեղի առաջացման ու հակաքրտինքային միջոցների կանոնավոր օգտագործման մեջ հստակ հարաբերակցությունը: Մասնագետները նշում են, որ քաղցկեղի առաջացման հավանականությունն ավելի է բարձրանում, երբ այն օգտագործում են մազահեռացումից անմիջապես հետո:

2. Պիրկ, սեղմող կրծկալները

Շատ բժիշկներ ու գիտնականներ կարծում են, որ պիրկ, սեղմող կրծկալները խախտում են ավշային հոսքը, որն էլ և բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը, քանի որ օրգանիզմը չի կարողանում օրգանիզմից հեռացնել օրվա ընթացքում ստացված տոքսիններն, ու նրանք սկսում են կուտակվել:

Մասնագետները պարզել են, որ ՝

• 24 ժամ կրծկալ կրող կանաց մոտ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը կազմում է 75%:

• Առանց կրծկալի քնելը կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազեցնում է մինչև 14%:

• Օրական 12 ժամից ավելի քիչ կրծկալ կրող կանաց մոտ կրծքի քաղցկեղի առաջացման հավանակությունը կազմում է 2%:

• Իսկ այն կանաց մոտ, ովքեր կրծկալ հազվադեպ են կրում կամ առհասարակ չեն կրում, կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը կազմում է 0.6%:

Իսկ ճապոնացի գիտնականների կողմից կատարված մեկ այլ հետազտության արդյունքում պարզվել է, որ կրծկալի կրումը  կարող է նվազեցնել կնոջ մելատոնինի մակարդակը 60%-ով: Նշենք, որ մելատոնին հորմոնը սերտորեն կապված է մարդու քունն ու առույգությունը կարգավորող մեխանիզմի հետ, բացի այդ՝ այն օժտված է հակաքաղցկեղային հատկություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել