Բրազիլացի գիտնականներն անց են կացրել մի յուրահատուկ ուսումնասիրություն և ապացուցել, որ շրթներկը կարող է անդառնալի վնաս հասցնել ատամներին: Բանն այն է, որ այն ոչ միայն նպաստում է կարիեսի առաջացմանը, այլև կարող է ամբողջությամբ քայքայել ատամները:

Մասնագետների խոսքով՝ շրթներկերի մեծ մասը պարունակում է կոշտ պարաֆին, որի փոքր քանակությունը չի կարող վնասել ատամները: Սակայն եթե մարդը պարբերաբար օգտագործի շրթներկ, ապա էմալի քայքայումն անխուսափելի կլինի, քանի որ կոշտ պարֆինը կարող է մնալ ատամների վրա բավական երկար ժամանակ:

Այդ ընթացքում պարաֆինի մանր մասնիկները, որոնք պարունակում են ախտածին բակտերիաներ, աստիճանաբար քայքայում են ատամների էմալը: Սկզբում դրանց հետևանքով ատամների վրա առաջանում են անզեն աչքով անտեսանելի մանր ճաքեր, որից հետո առաջանում է կարիես:

Գիտնականները նշում են, որ ընդամենը մեկ ամիս շրթներկ օգտագործելու դեպքում կանանց մոտ կարող են ատամների հետ կապված լուրջ խնդիրներ առաջանալ: Ատամների առողջությունը պահպանելու համար մասնագետները խորհուրդ են տալիս պաշտպանել էմալը հատուկ նյութերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել