Tert.am Life-ը գրում է.
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Լևոն Շարաֆյանի կրտսեր որդին՝ դիզայներ, զգեստների նկարիչ Միքայել Շարաֆյանը, որը «Հարսնացուն Վեգասից» ֆիլմում ներկայացել է որպես դերասան,  օրերս նշանվել է։ Արարողության առաջին լուսանկարներն ու մանրամասները Միքայելը վստահել է Tert.am Life–ին։
 
31–ամյա դիզայների ընտրյալը 21–ամյա Նարեն է։ Զույգը ծանոթացել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով։
 
«Նարեն ինձ ընկերության առաջարկ էր ուղարկել։  Մենք շփվում էինք, մտերմացանք, սակայն սկզբում ոչ մի լուրջ բան չկար։ Հետո հասկացանք, որ իրար շատ նման ենք, լավ հասկանում ենք։ Նարեն իմ ոլորտից չէ, ինչը շատ լավ է։ Ինձ նաև դա ձգեց։ Մենք տարբեր ասպարեզներից ենք, միաժամանակ, շատ նմանություններ ունենք։ Նարեն բիզնես–մենեջմենթ է սովորում, բայց շատ է գնահատում արվեստը։ Ինձ համար դա, իսկապես, կարևոր է»,– պատմեց Միքայելը, ով սիրելիին ամուսնության առաջարկություն է արել այս տարվա հունիսին, երբ Երևանում էր։
 
 
Դիզայները նկատեց, որ իր հետ հեշտ չէ, սակայն Նարեին հաջողվում է շրջանցել բարդությունները։ Անդրադառնալով իր բարդ կողմերին` դիզայներն ասաց, որ դժվար է 2 խոսքով նկարագրել, սակայն գործունեությունն էլ իր ազդեցությունն է ունեցել բարդության վրա։ 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել