Operativ.am-ը գրում է․

Չինաստանի իշխանություններն արգելափակել են «WhatsApp» համակարգը Կոմունիստական կուսակցության 19-րդ համագումարին ընդառաջ: Այն պետք է բացվի հոկտեմբերի 18-ին: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «The New York Times»-ին:

Հուլիսի կեսերից շատ օգտատերերի համար հասանելի էին միայն հավելվածի մի քանի գործառույթներ: Այժմ արդեն արգելափակվել է հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունը:

2003 թվականից Չինաստանում գործում է «Ոսկե վահան» համակարգը, որի շրջանակում մաքրվում է օգտատերերի մուտքը դեպի կայքեր և համացանցային ծառայություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել