Panorama.am-ը գրում է.

Թուրք հաքերներից  կազմված ASLAN NAFERLER TIM (A.N.T.) խմբավորումը կոտրել է Ֆրանսիայում Հայաստանի զբոսաշրջության գրասենյակի կայքէջը և տեղադրել իրենց էլեկտրոնային պաստառը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում Հայաստանի զբոսաշրջության Գրասենյակից: 

«Կիրակի, սեպտեմբերի 24 առավոտյան թուրք հաքերներից  կազմված ASLAN NAFERLER խմբավորումը կոտրել է  destination-armenie.fr  ֆրանսալեզու կայքը, որը հանդիսանաում է Ֆրանսիայում և ֆրանկոֆոն երկրներում Հայաստանի Զբոսաշրջության Գրասենյակի կայքէջը:

Նույն օրը, թուրք հաքերներից կազմված նույն խմբավորումը կոտրել է նաև Ֆրանսիայում Հայաստանի Առևտրաարդյունաբերական Պալատի  կայքէջը www.cciarmenie.fr.

Բարեբախտաբար, աշխատակիցների զգոնության և արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել կարճ ժամանակում վերականգնել կայքէջերի բնականոն աշխատատաանքը, չհաշված որոշ անսարքությունների, որոնք կվերականգնվեն սեղմ ժամկետներում:

Այս երկու կազմակերպությունները, որոնք ֆրանսիայում գործում են 2015 թվականից ի վեր, Հայաստանը ներկայացնող կառույցներ են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել