Armtimes.com-ը գրում է.

Այսօր ժամը 21:30-ի սահմաններում կրակոցներ են հնչել Երեւան քաղաքի Մամիկոնյանց փողոցում, իսկ մինչ կրակոցները մի խումբ անձանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել:

ՀՀ ոստիկանության հասարակայնության ու լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ Մամիկոնյանց փողոցում հայտնաբերվել են գազային ատրճանակի պարկուճներ: «Վիճաբանության մասնակիցների անունները ճշտվում են, լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասաց Աշոտ Ահարոնյանը՝ նշելով, որ տուժածներ չկան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել