Armtimes.com-ը գրում է.

«Արտյոմս» ոսկերչական ընկերության եւ «Միս Արմենիա» մրցույթի կազմակերպիչների միջեւ բանակցությունները շարունակվում են: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում նշեց մրցույթի ղեկավար Գոհար Հարությունյանը: Ոսկերչական ընկերությունը թագը սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած եզրափակչից հետո հաղթող Լիլի Սարգսյանից ետ էր վերցրել, քանի որ զայրացել էր, որ իրենց բավականաչափ չէին գովազդել մրցույթի ընթացքում:

«Խնդիրը հնարավոր է՝ ժամեր հետո կամ 1-2 օրվա ընթացքում լուծվի: Ուղղակի իրենք դժգոհ էին գովազդի ծավալից՝ չնայած թագը եղել է ֆոյեում, եղել են բուկլետները, լոգոն, բոլորը լուսանկարվել են թագի հետ: Ուղղակի մենք պայմանավորվածություն ենք ունեցել, որ հաղորդավարի խոսքի մեջ իրենց անունը կհնչի, դա չի եղել, եւ զայրացել վերցրել են թագը, բայց բանակցում ենք դա դեռ վերջնական չէ»,- ասաց Գոհար Հարությունյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել