Հնդկական Ուտար-Պրադեշ նահանգում մահացել է երկու օրական փոքրիկը, ով տեղացիների շրջանում ստացել էր «այլմոլորակային» մականունը։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։

Երեխային այդպես էին անվանել Ռիդլի Սկոտի ֆանտաստիկ ֆիլմի այլմոլորակային արարածի հետ ունեցած նմանության պատճառով։ Փոքրիկը ծնվել էր դուրս ցցված աչքերով, առանց քթի և ականջների։

Մոր խոսքով՝ երեխան իրեն լավ է զգացել, չի լացել, սակայն քնել ու հաջորդ օրը չի արթնացել։ Հայրը պատմել է, որ, իմանալով արտասովոր երեխայի լույս աշխարհ գալու մասին, հարևանները շրջապատել էին իրենց տունը՝ ցանկանալով տեսնել «այլմոլորակայինին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել