Եգիպտոսի քաղաքացին, ով համարվել է աշխարհի ամենագեր կինը, մահացել է Աբու-Դաբիի (ԱՄԷ) կլինիկաներից մեկում։ Այս մասին հայտնում է Al-Watan պարբերականը։

Բժշկական կենտրոնի վարչակազմը, որտեղ վերջին շրջանում բուժում է անցել 37-ամյա Իման Ահմեդ Աբդել Աթին, տեղեկացրել է, որ հիվանդի մահը վրա է հասել ներքին օրգանների դիսֆունկցիայի, այդ թվում՝ երիկամային սուր անբավարարության հետևանքով։

Ալեքսանդրիայում բնակվող կնոջ մասին հայտնի էր դարձել 2016 թվականին։ Այդ ժամանակ նրա քաշը եղել է 500 կգ։ Իման Ահմեդ Աբդել Աթին 25 տարի դուրս չի եկել տանից։ Նրա ծնողները դիմել էին երկրի նախագահին, երբ հասկացել էին, որ այլևս ի վիճակի չեն խնամել դստերը։

Նա ծնվել էր 5 կգ քաշով։ Մի քանի տարի անց նրա մոտ ախտորոշել էին էլեֆանտիաս հիվանդությունը, ինչի հետևանքով աղջիկը չի կարողացել քայլել։ 11 տարեկանում կաթված է տարել և գամվել անկողնուն՝ տարեցտարի ավելացնելով քաշը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել