Tert.am-ը գրում է.

Չնայած այն բանին, որ Գերմանիայում ներկայումս կա 40 հայկական կազմակերպություն ու միություն` անգամ թեկնածուներ ու կուսակցականներ այսօր Գերմանիայում մեկնարկած խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կազմում, գերմանահայ շուրջ 100 հազարանոց համայնքը չունի նախապատվելիք կուսակցության օգտին քվեարկելու վերաբերյալ միասնական որոշում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի նախկին նախագահ Ազատ Օրդուխանյանը` ընդգծելով.

«Յուրաքանչյուր կազմակերպություն, միություն, անհատ, ինքն է որոշում՝ ըստ իր հայացքների, ճաշակի ու գաղափարների՝ ում ձայն տալ: Գերմանահայ համայնքում ընդհանուր որոշում չկա, ցավոք»։

Ազատ Օրդուխանյանը նշեց, որ ճիշտ չի համարում այս մոտեցումը. «Ցանկալի կլիներ, եթե համայնքն ընդհանուր հայտարարի գար  և ընդհանուր կուսակցության վրա շեշտադրում աներ»:

Նրա տեղեկացմամբ՝ համայնքը քաղաքական հասունության պակաս ունի, վերը նշվածի պատճառը համայնքի բազմաբղետ, բազմաշերտ ու բազմաբնույթ լինելն է:

Հիշեցնենք, որ այսօր Գերմանիայում մեկնարկած խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններից, ըստ exit poll-ի արդյունքների, առաջին եռյակում են` Անգելա Մերկելի Քրիստոնյա-դեմոկրատական միությունը, Մարտին Շուլցի Սոցիալ-դեմոկրատական և աջակողմյան–պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը։ Մասնակից կուսակցությունների թվում են  ձախակողմյան և աջակողմյան  ուժեր, ազատ դեմոկրատների ու «կանաչների» կուսակցությունները:

Ընդունված կարծիք կա, որ այս ընտրություններում մեծ դերակատարություն է ունենալու Գերմանիայում բնակվող թուրքական համայնքը, որոնց, հիշեցնենք, Ստամբուլում օգոստոսի 18-ին կայացած աղոթքից հետ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ արեց չքվեարկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և նրա դաշնակից կուսակցության օգտին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել